Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր


Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր
Հուլիս 9 15:46 2025

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

 

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ 

 

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։