Հրայր սարկավագ Հակոբյանի մեղքը նրանում է, որ ծառայել է Արցախում, եղել է Բագրատ Սրբազանի կողքին. Պաշտպան


Հրայր սարկավագ Հակոբյանի մեղքը նրանում է, որ ծառայել է Արցախում, եղել է Բագրատ Սրբազանի կողքին. Պաշտպան
Հուլիս 9 11:58 2025

Այն խոսքերը, որոնք վերագրում են Հրայր սարկավագ Հակոբյանին և շրջանառվում են, այդ թվում նաև՝ ԱԺ ամբիոնից, ըստ էության, իրեն չեն պատկանում և ընդհանուր բովանդակությունից կտրված են։ Հերքել է անձամբ նաև սարկավագը. ասուլիսին հայտարարեց սարկավագի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

 

«Դրանք համատեքստից կտրված խոսքեր են, կամ մտքեր են, որոնք մոնտաժված են, չեն արտահայտում այն իրադարձությունները, դեպքերը կամ փաստերը, որոնք ներկայացվում են»,-ասաց նա։

 

Փաստաբանը մեջբերեց սարկավագի՝ կալանքի միջնորդության նախաքննական մարմնի որշումից հատված. «Արձանագրվում է, որ Հրայր սարկավագ Հակոբյանը տիրապետում է ահաբեկչության գործողությունները նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված գործիքների և միջոցների տեսակներին, դրանց թաքստոցների և գտնվելու վայրին...

 

Նախաքննական մարմին, եթե նման ձևակերպում ես տալիս, առնվազն պետք է կարողանաս այդ ահաբեկչական գաղափարախոսությունը հետո իրականություն ներկայացնել»,-ասաց պաշտպանը և նշեց, որ վերագրվող արաքի վերաբերյալ փաստական որևէ տվյալ առկա չէ։

 

«Սարկավագի մեղքը նրանում է, որ որպես հոգևորական ծառայել է Արցախում և Արցախից հարկադրաբար ՀՀ վերադառնալուց հետո եղել է Բագրատ Սրբազանի կողքին»,-նկատեց Սարգսյանը