Հանձնարարված է հարձակվել Վեհարանի վրա, իրավապահները պատասխան են տալու՝ սերնդեսերունդ


Հանձնարարված է հարձակվել Վեհարանի վրա, իրավապահները պատասխան են տալու՝ սերնդեսերունդ
Հուլիս 8 22:19 2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դիմել է իրավապահներին.

 

«Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։ Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դու՛ք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ։

 

Պարզապես կուզենայի՝ իմանայիք մի փոքր նյուանս. ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։ Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։ Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ պարգևավճարը՝ 30 արծաթը։

 

Ձեզ Վեհարան ուղարկողները շա՛տ լավ գիտեն այս ամենը։ Նրանք դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա։ Դուք է՛լ իմացեք»: