«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։
«Սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, մինչև միջազգային դատարաններ գնալու ենք»,- լրագրողներին ասաց Մինասյանը։
Պատգամավորը չի ընդունում մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։