Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտարարություն է տարածել․
«Մենք վճռական ենք։ Մենք չենք լռելու։ Մենք շարունակելու ենք պայքարել մինչև վերջ։
Ես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի եմ ու չեմ պատրաստվում արտագաղթել։ Բայց այս պայքարը մենակ հնարավոր չէ հաղթահարել։ Մեկ ձայնը կարող է մարել։ Իսկ հարյուր ձայնը՝ կարող է պահանջ դառնալ։ Միայն միասին կարող ենք հասնել արդարության, վերադարձի, և ապահով ապագայի»։