«ՔԿ-ում ներկայացվեց դատախազի կողմից հետապնդում հարուցելու որոշումը, որով նա մեղադրվում է 422 հոդվածի երկրորդ մասով»,-քննչական կոմիտեից դուրս գալուց հետո հայտնեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա հայտարարեց, որ այս պահին մեղադրանքի բնույթի մասին պաշտպանական նկատառումներից ելնելով շատ բան չեն ուզում ասել, քանի որ սրբազանը ներկայացվելու է դատարան և նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու և կալանքի հարցն է քննարկվելու։
Զոհրաբյանը նշեց, որ աննախադեպ միջամտություն է կատարվել ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից և դրան գումարվել է նաև Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար գրառումներ էր կատարում, որը իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ ուղղորդում էր քննչական և դատական մարմիններին։
«Նման ծանր անմարդկային ճնշումների ներքո արդարադատություն ակնկալելը շատ դժվար է դառնում»,-ասաց փաստաբանը և տեղեկացրեց. « ՔԿ-ում երբ քննիչն հարցրել է, թե սրբազանը կարող է օգտվել իր իրավունքից և ո՞ւմ է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին՝ Միքայել սրբազանը ասաց, թե նիկոլ Փաշինյանին է ուզում տեղեկացնել»։
Զոհրաբյանը նաև հայտնեց, որ սրբազանին առաջադրած մեղադրական հոդվածում, հայտնի կոչը չի դիտարկվում և մեղադրանքն անհիմն է;