Կառավարության հետ համագործակցության առաջարկները մերժում եմ, շանտաժներ ու սպառնալիքներ եմ ստանում


Կառավարության հետ համագործակցության առաջարկները մերժում եմ, շանտաժներ ու սպառնալիքներ եմ ստանում
Հունիս 27 20:56 2025

Ուրարակիր Թովմաս Առաքելյանը գրում է․

 

«Իբրև նախազգուշացում իմ սիրելի՜ հետևորդներին: 5 օր շարունակ մերժել եմ այս կառավարության հետ համագործակցության մի շարք «գայթակղիչ» առաջարկներ:

 

Խնդրանքները կտրուկ դարձել են շանտաժ, շանտաժները՝ սպառնալիք: Փառք Աստծո՝ թաքցնելու և վախենալու ոչինչ չունեմ: Վստահ եմ՝ չեն ուշանա «պատժամիջոցները». բամբասանքից մինչև ձերբակալություն, բռնությունից մինչև ֆեյք-մեդիաահաբեկչություններ:

 

«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2): Պատրաստ եմ: Ուրախ եմ լինել ճշմարտության կողմում: Աստված օրհնի մեր երկիրն ու եկեղեցին»։