Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մենք սովորություն չունենք միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության, օրինականության ապահովմամբ և կայուն զարգացմամբ» ,-նշվում է հայտարարության մեջ։