Րոպեն մեկ արագությամբ գրվող ստատուսները խոսում են այն մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է․ Ռուբեն Մխիթարյան


Րոպեն մեկ արագությամբ գրվող ստատուսները խոսում են այն մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է․ Ռուբեն Մխիթարյան
Հունիս 27 20:17 2025

«Մարդիկ հասկանում են, որ այսօր տեղի է ունենում վատագույն բաներից մեկը, որը կարող էր տեղի ունենալ հայ ու հայկականության հետ",- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը ևս գտնվում է Քննչական կոմիտեի դիմաց։

 

«Մեկ ու կես տարի առաջ տված հարցազրույցի հիման վրա գործ հարուցելը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում կամ իրավապահները լավ չեն աշխատել կամ սա քաղաքական պատվեր է։ Իհարկե, բոլորս վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, լինելու է երկրի գերագույն գլխավոր դավաճանի վախճանը»։

 

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի իմպիչմենտի նոր գործընթաց սկսելու հայտարարությանը և Միքայել Աջապահյանի թեկնածությունն առաջադրելուն, Մխիթարյանն ասաց․

 

«Պետք է սրբազանի կարծիքն անպայման հարցնել, և եթե սրբազանը համաձայնվի, ես չեմ կասկածում, որ այն ընդդիմադիր կոնսոլիդացիայի դեպքում կլինի, և այո՛, երկրում կձևավորվի նոր քաղաքական օրակարգ։ Բայց, կարծում եմ, պետք է մի քիչ էլ սպասել և հուսանք, որ այդպես էլ կլինի»։

 

Ինչ վերաբերում է հարցին,թե ուժայինների հետևում արդյո՞ք կարող ենք տեսնել Փաշինյանի վախերը, Ռուբեն Մխիթարյանն ասաց․ «Րոպեն մեկ արագությամբ գրվող ստատուսները խոսում են նրա մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է տիրում»։