«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմետի նախաձեռնությանը


«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմետի նախաձեռնությանը
Հունիս 27 19:35 2025

 «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

 

««Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը:

 

Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»։