Բագրատ Սրբազանին ու մյուսներին ձերբակալած իրավապահները պետական պարգևի կարժանանան. Փաշինյանի հանձնարարականն է


Բագրատ Սրբազանին ու մյուսներին ձերբակալած իրավապահները պետական պարգևի կարժանանան. Փաշինյանի հանձնարարականն է
Հունիս 26 11:30 2025

Երեկ բացահայտվել է Հայաստանի պետականության, անվտանգության ու կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Բանականաբար, կանխվել է այդ պլանի իրագործումը»,- ասաց նա։

 

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։

 

«Առավոտյան հարցը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ, կարծում եմ, որ ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին պետք է ներկայացնենք պարգևատրման ու պետական պարգևի»,- հայտարարեց նա։

 

Փաշինյանը համոզված է՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, հետագա ընթացքի մասին իրավապահները հանրությանը կիրազեկեն։