Իմ սատարումն եմ հայտնում քաղաքական պատճառներով հետապնդվող բոլոր անձանց․ Բեգլարյան


Իմ սատարումն եմ հայտնում քաղաքական պատճառներով հետապնդվող բոլոր անձանց․ Բեգլարյան
Հունիս 25 21:32 2025

«Այսօրվա բեմադրված ձերբակալություններն ու խուզարկությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում Հայաստանում:

 

Իշխանությունների շարունակական բռնաճնշումներն ու մանիպուլյացիաները, ինչպես նաև բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումները, փնթի կազմակերպված բեմադրությունները և իրավապահ մարմինների քրոնիկ անպատժելիությունը որևէ տեղ չեն թողնում հնչած մեղադրանքներին հավատալու համար, նույնիսկ եթե անտեսենք ձերբակալված անձանց հանդեպ վստահությունը:

 

Ի դեպ, այսօրվա բռնաճնշումների հատուկ թիրախներից մեկն էլ Արցախի Ազգային ժողովն էր՝ ի դեմս ձերբակալված պատգամավոր Դավիթ Գալստյանի ու ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի, ում տունն են խուզարկել:

 

Իմ սատարումն եմ հայտնում քաղաքական պատճառներով հետապնդվող բոլոր անձանց, ովքեր ժողովրդի ճնշող մեծամասնության ձայնն են բարձրացնում իշխանությունների ապօրինությունների ու անընդունելի քաղաքականության դեմ»: