Հյուսիսային պողոտայում «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ ու Կարապետյանի լուսանկարով էկրանը հունից հանել է իշխանություններին։ Տնտեսվարողին, որին պատկանում է գովազդային ցուցանակը, տեղեկացրել են, որ այն ապօրինի է, պետք է անջատել, հակառակ դեպքում կապամոնտաժեն։ Մինչդեռ տնտեսվարողը լրագրողներին ցույց է տվել քաղաքապետարանից դեռ անցած տարի ստացած թույլտվությունն ու տեղեկացրել է, որ մինչև օգոստոս ամիս վճարում է կատարել։
«Էկրաններին չի թույլատրվում գովազդել ալկոհոլային խմիչք, շահումով խաղեր։ Մեր կողմից ներկայացված գովազդը որևէ կերպ չի հակասում օրենքին, հակառակը թող ներկայացնեն։ անձնավորված հարձակում է բառիս բուն իմաստով։ Նրանք պահանջում են անջատել այս իրազեկող գովազդը։ Չենք անջատելու»,-ասաց Գևորգյանը՝ հիշեցնելով, որ էկրանին միացված է եղել նաև Տիգրան Ավինյանի լուսանկարը, սակայն ոչ մի խնդիր չի եղել։
Թեմային անդրադարձել է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը.
«Ուրեմն Հյուսիսային պողոտայից ապամոնտաժում են լեդ էկրանները, որի վրա տարիներով գովազդ էր պտտվում ու խնդիր չկար: Հենց սկսեցին Սամվել Կարապետյանի նկարը ցուցադրել, եկան ապամոնտաժեցին: Շուտով արգելելու են Սամվել անունը, Կարապետյան ազգանունը, Տաշիր քաղաքը և ցանկացած բան, ինչ վախ է ներշնչում ուսապարկերին>: