Սա քաղաքական հիստերիա է, Նիկոլ Փաշինյանը խելագար է. Էլիզաբեթ Պետրոսյան (Տեսանյութ)


Սա քաղաքական հիստերիա է, Նիկոլ Փաշինյանը խելագար է. Էլիզաբեթ Պետրոսյան (Տեսանյութ)
Հունիս 25 16:02 2025

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին, ով PARA TV լրատվամիջոցի ղեկավարն է, տարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին։

 

ԱԱԾ-ն վաղ առավոտից նրանց տանը խուզարկություն էր իրականացրել, առգրավել են հեռախոսներ։

 

Էլիզաբեթ Պետրոսյանն այս ամենը որակում է քաղաքական հիստերիա։

 

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ վերջացնի ընդդիմադիրներից վրեժ լուծելը, նույնն անելու է արդեն իր թիմակիցների հետ։

 

«Նա բոլորին ու ամեն ինչին կասկածում է, մի խոսքով՝ խելագար»,- հավելել է Պետրոսյանը։