«Երկրի ղեկավարի բառապաշարին այլևս պետք է տրվի իրավական գնահատական»,- Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա հույս հայտնեց, իրավական գնահատական տալուց հետո առողջապահության մասնագետներին կտեսնեն համախմբած, որոնք իրենց մասնագիտական գնահատականը կտան այն անձի վերաբերյալ, որ իրավիճակի է նման բառապաշար ու խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամաբ, այլ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ։
«Դուք գիտեք, որ եկեղեցոււ թիրախավորումը նոր երևույթ չէ։ այսպես կոչված հեղափոխությունից անմիջապես հետո առաջ եկավ եկեղեցու դեմ նման պայքար։ Առաջինը մեզ մեղադրում են այն բանի համար, որ մենք՝ եկեղեցին ու եկեղեցականները զբաղվում են քաղաքականությամբ։ Սա բացարձակ սխալ մեկնաբանություն է եկեղեցին պետությունից անջատվածության վերաբերյալ, քանի որ, իմ կարծիքով, այդ սկզբունքն առաջին հերթին ներդրվել է իշխանությունների ոտնձգություններից եկեղեցուն պաշտպանելու համար, և ոչ թե եկեղեցին կամ եկեղեցականներին հասարակական կյանքի կարևորագույն, առանցքային իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքին արտահայտելու համար»,-ասաց Սրբազանը։
Անդրադառնալով այն մեղադրանքին, թե եկեղեցին բավարար ջանքեր չի գործադրում պաշմամշակութային հուշարձանների վերեկանգնման համար՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասաց, վիակագրություն չի ներկայացնի, բայց նկատեց, որ հայաստաում կա մոտ 24 հազար պատմամշակութային հուշարձան, որից 18 հազարը պաշտամունքային նշանակության են։
«Դրանցից այսօր եկեղեցուն է հանձնված ոչ ավել, քան 600-ը։ Նայեք այդ 600-ի ու մնացյալի պահպանության որակին, հոգատարությանը։ ակներև է, որ այստեղ ևս պետությունն իր պարտավորությունները չի կարողանում իրականացնել։ 7 տարվա ընթացքում 5 մլն դոլար է ծախսվել հուշարձանների պահպանության ուղղությամբ, մինչդեռ միայն Մայր աթոռի վերականգնման աշխատանքները գերազանցել են 12 մլն դոլարը։ Սա մի պարզ համեմատություն է, և Մայր Տաճարի վերականգնմանը որևէ միջամտություն չի ունեցել այս իշխանությունը»,-ասաց Սրբազանը