Քեզ ըտենց մի պահի, ծախված շուն. Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ հանրային լսումներում իրավիճակը լարվեց


Քեզ ըտենց մի պահի, ծախված շուն. Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ հանրային լսումներում իրավիճակը լարվեց
Նոյեմբեր 7 17:33 2025

Քարաբերդի ոսկու հանքավայրում կա մոտ 1.5 տոննա ոսկի, մոտ 3 տոննա արծաթ։ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն ցանկանում է երկարացնել հանքավայրի շահագործման լիցենզիան։ Քարակերտում հրավիրված հանրային լսումների ընթացքում  ընկերության ներկայացուցիչն ասաց՝ մտադիր են 9 տարի արդյունահանել առկա պաշարները, մտադիր են հանքը շահագործելու են փակ եղանակով, ավարտից հետո իրականացնելու են ռեկուլտիվացիա, արդյունահանած հանքաքարը երկաթգծով տեղափոխելու են Արարատի ոսկու կորզման կամ մեկ այլ ֆաբրիկա։

Հանրային լսումներն անցնում են լարված վիճակում։ Բանը հասավ նույնսիկ վիրավորանքերի։

Նշենք, որ  Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում վերջին չորս տարիներին այդ տարածքներում հանքային թեմաներով արդեն 13-րդ, իսկ այս տարի՝ 5-րդ հանրային լսումների փորձն է։

«Քարաբերդում արդեն իսկ առկա է մեկ հանքավայր, որը ուղիղ գծով դեմ դիմաց է Վանաձորին և տեսանելի է Արցախ պուրակից։ Տարբեր ընկերություններ ձգտում են ընդլայնել Քարաբերդում հանքային տարածքները, սակայն երբեք ոչ ոք չի հարցրել վանաձորցիներին՝ նրանց, ովքեր ևս լինելու են ազդեցության ուղիղ կրողները, ինչպես նաև հիմա են արդեն իսկ առկա հանքավայրի ազդեցության կրողներ։

Նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք հանրային քննարկումների առարկան է Քարաբերդի ոսկու հանքավայրի ժամկետի երկարաձգման և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումը։ Եվ պատկերացրեք՝ գործընթացը, համաձայն հին ՇՄԱԳ օրենքի, հասել էր արդեն 4-րդ՝ վերջին փուլին, սակայն վանաձորցիների կարծիքը՝ ովքեր լինելու են ազդեցության կրողներ, այդպես էլ չհարցրեցին։ Ավելին՝ նաև ազդակիր չհամարեցին»,-ավելի վաղ հայտարարել էր բնապահպան Օլեգ Դուրգարյանը։