Արագածոտնի Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առաջնորդության տարիները թեմի ծաղկման և հզորացման տարիներն են եղել և դեռ շարունակում են լինել: Այդ մասին հիշատակում են Արագածոտնմի թեմից․
«2010 թվականից առ այսօր Ապարանի, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում կառուցվել, վերակառուցվել, օծվել ու վերաօծվել են շուրջ հինգ տասնյակ եկեղեցիներ և մատուռներ:
Թեմում վերականգնան և կառուցման ընթացքի մեջ են եկեղեցիներ ու վանական բացառիկ համալիրներ:
Սրբազանը իր նվիրյալ, համբերատար, լուռ և հզոր ծառայությամբ շարունակաբար շենացրել է Արագածոտնի թեմը ու այսօր ամենքի աղոթքն է առ Տերը, որ Սրբազան Հայրը շուտ վերադառնա և շարունակի իր ազգաշահ, եկեղեցանպաստ, նվիրյալ, հոգենորոգ ու բեղուն ծառայությունը:
ԵՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ ՇԻՆՈՂԱՑ…»։










