Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․
«Իմ հետևում հզոր ու գեղեցիկ դամբարան է, կատարյալ գրանիտե բուրգ՝ կարծես հեռավոր անապատներից բերված Կարմիր հրապարակ։
Երեկ երեկոյան դրա առջև կանգնած՝ ես կրկին համոզվեցի. բոլշևիկները ստեղծել են իրենց սեփական կրոնը՝ պատարագով, նահատակներով և ապակե մասունքատուփի մեջ ամփոփված անապական «սուրբ մարմնով»։
Սա կարող է ծիծաղելի կատակ չթվալ, բայց խորհեք․
- Բուրգ դամբարան՝ բոլորին ծանոթ հավերժության խորհրդանիշ, միայն թե փարավոնի մարմնի փոխարեն այնտեղ հեղափոխության առաջնորդինն է
- Դամբանն ասես մասունքատուփ լինի, որտեղ, ըստ նախատեսվածի, պետք է հանգչի սրբի մարմինը։ Տարբերությունը միայն այն է, որ խաչի փոխարեն կարմիր աստղ է։
- Նոր «առաքյալները» և «սրբերը», ում աճյունները ամփոփված են Կրեմլի պատի մոտ՝ Լենինի գործի ամենահայտնի ռահվիրաներն են
- Բոլշևիկները իրենց են հարմարեցրել նաև Սուրբ Երրորդությունը. Մարքսը՝ «հայր», Լենինը՝ «որդի», իսկ «սուրբ հոգին»՝ կոմունիզմի ուրվականը Կոմունիստական կուսակցության մանիֆեստից։
Զարմանալի չէ, որ հեղափոխությունները և հեղափոխականները միշտ բարդ հարաբերությունների մեջ են կրոնի և Եկեղեցու հետ։ Հենց այդ պատճառով էլ նրանք ստիպված են սիմուլակրներ ստեղծել՝ ինչպես Գերագույն Էակի պաշտամունքը՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ, ինչպես դամբարանը և բոլշևիկյան «Երրորդությունը», ինչպես Նիկոլի նկարով «սրբապատկերները»՝ 2018-ին։ Ծիծաղելի է երևի Նիկոլին հիշատակել այս ցուցակում, բայց ինձ համար այստեղ կարևորը ոչ թե մարդկանց և իրադարձությունների վարկն ու կշիռն է, այլ նրանց կողմից օգտագործվող տեխնոլոգիան։
Հավատքը պաշտպանել՝ նշանակում է մերժել հեղափոխությունը։ Որովհետև հեղափոխությունը հենվում է մասսաների հավատի վրա։ Եվ ոչ մի այլ հավատք այն չի հադուրժի»։