«Որևէ տվյալ կոնկրետ չունենք, թե քանի իրանահայ է եկել։ Իրանահայերի որևէ արտառոց հոսք չունենք, որպես այդպիսին, հայերի փախուստ, շարժ դեպի Հայաստան չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա նշեց, որ պարբերաբար հնարավոր է կապ հաստատել նրանց հետ, մարդիկ տներում են, փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։
«Խոսք կար, որ իրանահայերի մոտ 2 թեթև վիրավոր կա, բայց դա շատ դժվար է հաստատելը»,- ասաց նա։










