1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, մեր իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունքում է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է: Նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ, և այն անձը, որը կասկածվում է այդ արարքը կատարելու համար անմիջապես ձերբակալվել է»,-նշել է նա՝ հաստատելով, որ խոսքը խորթ մոր մասին է։










