Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել


Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել
Մարտ 17 14:55 2026

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. 623 հազար 353 հոգու համար կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամ ու ավելի, իսկ 39 հազար 594 հոգու համար կբարձրանա շուրջ 8500 դրամով։

Սա, պարզվում է, կարող է գործոն լինել գնաճի համար։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գաստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա ներառել են գնաճի գործոնների մեջ։

«Այո՛, մեր գնահատմամբ՝ դա կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել»,- նշեց Գալստյանը։