«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից «անհետացած» 590 հազար դոլարը կիսատ է գտնվել:
Գումարի հափշտակությունը, ըստ իրավապահների, կազմակերպել է հենց նույն ՔԿ-ում ժամանակավորապես պաշտոնավարող Գոռ Թադևոսյանը։ Ինքը՝ Գոռը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք՝ մի քայլով կարծես մի քիչ հեշտացնելով քննչական աշխատանքները։
Մի քանի օր անց պարզվեց՝ գումարը գտնվել է, բայց 11 հազար դոլար պակաս է։ Ո՞ւր է գումարը։ Այս հարցով երեկ ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմեց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, բայց վերջինս ասաց, թե տեղյակ չէ, գործը Հակակոռուպցիոն կոմիտեում է։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն էլ հայտնեց՝ մեղադրյալի հարազատները հայտնել են իրենց, որ պատրաստվում են մարել այդ պակասող գումարը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: