Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ»


Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում. Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ»
Հունիս 7 08:46 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում, թե Կաթողիկոսը զավակ ունի, բայց Գարեգին Բ-ն որոշել է տուրք չտալ Փաշինյանի հայտարարություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոգևորականների շրջանում որոշել են այլևս քիչ արձագանքել իշխանությունների վարկաբեկիչ հայտարարություններին՝ եկեղեցու, սրբազանների աշխարհիկ կյանքի մասին արված նրանց գռեհիկ խոսքերի վերաբերյալ: Բայց, արի ու տես, որ այս լռությունը չի հանգեցնելու նրան, որ իշխանությունները զուսպ լինեն, կամ նահանջեն: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող նիստին, հստակ հայտարարել է, որ իրավապահները պետք է պարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներւմ, հոգևորականների կյանքում, և թե Կաթողիկոսի կուսակրոնության խախտումը ինչպես պետք է պատժել:

Այսինքն՝ Փաշինյանը հստակ նշել է, որ իր թիմը պետք է այս հարցում վճռական լինի՝ նահանջ չի լինելու:

Իսկ եկեղեցում վերջնականորեն համոզմունք ունեն, որ սատանայի հետ չպետք է վարվել որևէ կերպ. կլռեն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ    «Ժողովուրդ»  թերթի՝ 07․ 06․ 25 թ համարում։