Սահմանադրության փոփոխությունը Բաքվի պահանջն է․ Աննա Գրիգորյան


Սահմանադրության փոփոխությունը Բաքվի պահանջն է․ Աննա Գրիգորյան
Ապրիլ 14 18:32 2025

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի կողմից վաղուց հնչեցված պայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և Անթալիայի դիվանագիտական ֆորումը դա ցույց տվեց, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերի վրա, թե բացի գրավոր փաստաթղթի շուրջ բանակցություններից, եղել են նաև բանավոր նախապայմաններ, ինչի մասին կողմերը պայմանավորվել են դեռևս 2021 թվականին Վաշինգտոնում։

«Թեև Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, բայց նույնիսկ միջազգային հարթակներում արձանագրվում է, որ դա Բաքվի պահանջն է», - ասաց Գրիգորյանը: