«Ոչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է»,-Ասվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների՝ Տիգրանաշեն կատարած այցի արդյունքները ներկայացնող տեսանյութին ուղեկցող գրության մեջ;
Դաշինքի անդամները Տիգրանաշենից հայտնում են.-Տիգրանաշենում ենք կարևոր ուղերձով, որ «Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջման։
-Տիգրանաշենը լոկ տարածք չէ, այն մեր հայրենիքի մի մասն է;
-Տիգրանաշենի հարցն այսօր առանձնահատուկ անվտանգային հարց է։-Տիգրանաշենը առաջին իմաստով ռազմավարական է, որովհետև գտնվում է Մ-2 ռազմավարական ճանապարհի վրա և որը կապում է հյուսիսը հարավի հետ;-Մարդիկ ասում են, որ իրենց տները չեն լքելու, սրանք իրենց հայրական տներն են, որտեղ ծնվել մեծացել են-Եկել ենք հատուկ ուղերձ տալու, որ իրենք մենակ չեն և մենք ունենք առաջարկներ, որ այս հիանալի գյուղը հնարավոր է զարգացնել;
-Ես վստահ եմ, որ մենք ամուր լինելով հողի վրա կկարողանանք լինել ուժեղ, զարգացած։










