Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1842 քաղաքացի) ետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +163 միլիոն դրամ), այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,7 հազար դրամ է»,- նշել է վարչապետը։