Բաքվում մեր հայրենակիցները մատնված են անտարբերության․ նրանց կռիվը մեր կռիվն է․ Ռուբեն Մխիթարյան


Բաքվում մեր հայրենակիցները մատնված են անտարբերության․ նրանց կռիվը մեր կռիվն է․ Ռուբեն Մխիթարյան
Փետրվար 27 21:12 2025

Այսօր Ռուբենը, Բակոն, Արկադին, Արայիկը, Լևոնը և Դավիթները մատնված են ոչ միայն քաղաքակրթության, այլև Հայաստանի իշխանությունների անտարբերությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը․

«Ռուբեն Վարդանյանի հետ ես աշխատել եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխություններից երկուսի ընթացքում: Ռուբենի աչքերում միշտ եղել է հավատ առ մերձավորի, հավատ առ մարդկություն, հավատ առ քաղաքակրթություն:

Այսօր Ռուբենը, Բակոն, Արկադին, Արայիկը, Լևոնը և Դավիթները մատնված են ոչ միայն քաղաքակրթության, այլև Հայաստանի իշխանությունների անտարբերությանը:

Նրանք իմ և ձեր հայրենակիցներն են... արյունակիցներն են... հայերն են:

Նրանց կռիվը մեր կռիվն է: Հիշե՛ք: Մի՛շտ»։