Գերիներին Հայաստան վերադարձնելու հարցի լուծման բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է


Գերիներին Հայաստան վերադարձնելու հարցի լուծման բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է
Փետրվար 27 21:00 2025

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ուղերձով հանդես եկավ՝ կոչ ուղղելով Ռուբեն Վադանյանին՝ դադարեցնել հացադուլը։ Նա հույս հայտնեց, որ իր հորդորը որևէ կերպ տեղ կհասնի։

Վարդան Օսկանյանը պահանջ հղեց նաև Հայաստանի գործող իշխանություններին։

«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ  դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան։ Սա օրինական պահանջ է, նվազագույնն է, ինչ Նիկոլ Փաշինյանը կարող է անել։ Այսօր մեր հայրենկիցների՝ Հայաստան վերադառնալու հարցի բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»,- հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարարը։