«Բաքվում գերության մեջ գտնված բոլոր հայերը կտտանքների են ենթարկվում։ Չկա մի դեպք, որ չլինի ֆիզիկական ծանրագույն խոշտանգումներ։ Հոգեբանական խոշտանգման մասին այլևս չեմ ասում»,- ասուլիսում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ նկարագրված կտտանքների մեծ մասը կրկրում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակ ու դրանից առաջ կիրառված մեթոդները։
«Լուսանկարներից կարող ենք ասել, որ Ռուբեն Վարդանյանին ենթարկում են ծանրագույն կտտանքների։
Միայն մեկը նկարագրեմ, բայց չգիտեմ՝ դա օգտագործվել է, թե ոչ, բայց դասական ձև է. մետաղյա օղակ են հագցնում գլխին ու սկսում նեղացնել, որպեսզի գլուխն ամբողջովին սեղմվի։
Համոզմունք ունեմ, որ այն խոշտանգման ձևերը, որոնք կիրառվել են մեր գերիների նկատմամբ, ամբողջովին կիրառվում են հիմա էլ գերության մեջ գտվողների նկատմամբ։
Նորմալ մարդու մտքով, երևականության մեջ դրանք դժվար է անգամ պատկերացնել»,- ասաց Լ. Ալավերդյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Ռուբեն Վարդանյանի դեպքը եզակի է, հերոսական է, որ լինելով պատանդության մեջ, ռիսկ է անում հայտարարություններ տարածել։