Այսօր ՀՀ իշխանությունը նետել է ձեռնոց ողջ հայությանը՝ պառակտելով հասարակությունը


Այսօր ՀՀ իշխանությունը նետել է ձեռնոց ողջ հայությանը՝ պառակտելով հասարակությունը
Փետրվար 27 14:12 2025

Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ձևավորել է ոստիկանական բռնապետություն, որտեղ ազգային սրբությունները անխնա տրորվում են, հանուն իշխանության պահպանման։

Որտե՞ղ են պետական արժանապատվությունը, ազգային շահերը, Արցախի փրկության ռազմավարությունը։

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը շարունակում խորը պառակտում մցնել ժողովրդի մեջ, երբ մեր հայրենիքը կանգնած է գոյության մարտահրավերի առաջ։

Ինչպե՞ս կարող ենք հանդուրժել ազգային արժեքների աղավաղումը, երբ մեր երկրի իշխանությունը գործիք է դարձել օտար շահերի համար։ Ինչպե՞ս կարող ենք լռել, երբ Հայաստանի հանձնման քաղաքականությունը վերածվել է պետական գաղափարախոսության։

Այսօր իշխանությունը ոչ միայն խարխլել է մեր պետականությունն ու ազգային արժանապատվությունը, այլև նետել է ձեռնոց ողջ հայությանը՝ պառակտելով հասարակությունը, ստորացնելով մեր ազգային արժեքները, անվերադարձ զիջելով մեր հայրենիքը թշնամուն։

Հայաստանն արժանի է պետականության վերականգնմանը, իսկ ժողովուրդը՝ ազգային արժանապատվությամբ ապրելու իրավունքին։ Մենք չենք կարող լռել։

 Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը