Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը. Գեղամյան


Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը. Գեղամյան
Փետրվար 27 12:12 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում` Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից:

Ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել` կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն է անում թուրք-ադրբեջանական կողմին:

Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս առ մաս թուրքերը վերցնում են:

Կփոխենք իրենց՝ վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ՝ ամենավատ սցենարն ուրեմն առջևում է:

Հ.Գ. Հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում»: