Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ 730 մլն դրամ արժողությամբ տարածքի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան


Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ 730 մլն դրամ արժողությամբ տարածքի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան
Փետրվար 26 13:13 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«#հատիկառհատիկ Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ»։