Տավուշում «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարը տարածաշրջանում


Տավուշում «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարը տարածաշրջանում
Հունվար 23 10:21 2025

Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի վերաբերյալ մեր քաղաքացիների անհանգստությունն էապես մեծացնում է, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հատկապես Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները, առանց չափազանցման, կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում` գոյության, ինքնուրույնության և, իհարկե, հեռանկարի առումով:

Իշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, դրանք թեժացնել, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում և իր համար լրացուցիչ գլխացավանք չառաջացնի»: