Քանի որ գործ ունենք ՔՊ-ի հետ, ապա պետք է շատ աչալուրջ լինենք և շարունակենք բոյկոտը․ Հայկ Մարության (տեսանյութ)


Քանի որ գործ ունենք ՔՊ-ի հետ, ապա պետք է շատ աչալուրջ լինենք և շարունակենք բոյկոտը․ Հայկ Մարության (տեսանյութ)
Հունվար 22 23:51 2025

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութով անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարությանը՝ նոր տոմսային փաթեթների մասին։

«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և «Հանրապետություն» խմբակցությունները կբերեն տոմսային համակարգի նոր փաթեթ։ Սա նրա համար չեն անում, որ շատ են մտածում ժողովրդի մասին, այլ մի պատճառով, որ ժողովուրդն ասել է, որ բոյկոտում է տոմսային համակարգը և չի ընդունում իրենց առաջարկած գները»,- նշել է Մարությանը։

Նա նշել է, որ փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ։

«Բայց քանի որ մենք գործ ունենք ՔՊ-ի հետ, ապա պետք է շատ աչալուրջ լինենք, քանի որ նրանք փորձելու են ամեն ինչ մանիպուլացնել։ Հետևաբար, փետրվարի 1-ից մենք շարունակելու ենք բոյկոտել, ասելով, որ պետք է ուժի մեջ մնա մինչ 100 դրամ տարբերակը»,- շեշտել է Հայկ Մարությանը։