Աժ նախկին պատգամավորն ազատվեց կալանքից


Աժ նախկին պատգամավորն ազատվեց կալանքից
Հունվար 22 22:00 2025

Աժ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից։ Այդ մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։