Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ առաջնության վերջին խաղափուլը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ առաջնության արդյունքներով գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։