«Ե՛վ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, և՛ ՌԴ կատարած այցի արդյունքները, և ՛մյուս աշխատանքները հաշվի առնելով՝ կարծում եմ, որ մենք ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայտնվել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին՝ հենվում են իրական Հայաստանի հայցեկարգի վրա։ Ըստ էության, այսօր իրականացնում ենք այդ հենքի վրա բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ մեր հարաբերությունները չեն զարգանում մի հարաբերությունը՝ մյուսի հաշվին․ ունեն փոխազդեցություններ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե հայեցակարգային նրբությունն այն է, որ «որոշակի բալանս ձևավորվի և դառնա ՀՀ անվտանգությունը ապահովող գործոններից մեկը»։
«Այն պրոցեսը, որն անցել ենք, ես համարում եմ, որ ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս՝ այսօրվա իրական աշխարհ։ Առաջարկում ենք՝ մենք բոլորով, ՀՀ քաղաքացիներով մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք վեպի սյուժեի մեջ և դուրս գանք այդ սյուժեից իրական Հայաստան»,-ասաց նա։