Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարել ֆորպոստ լինելուց։
«Մենք պետք է դադարենք հպատակ լինելուց, մենք պետք է պատասխանենք մի պարզ հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ չենք ուզում, մենք ուզո՞ւմ ենք ունենալ ինքնիշխանուրթյուն ու անկախություն, թե՞ դա մեզ համար ընդամենը ֆուտլյար է»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե այսօր հպարտությամբ է ասում, որ «ֆուտլյարից դուրս ենք եկել»։
«Մենք այսօր չենք գնում, մեր պետության համար ձեռք պարզում սրան ու նրան, մենք այսօր մեր պետության համար ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն, այդ պետության տիրոջը»,- նշեց նա։