Պետությունը չի մտնում քաղաքացիների գրպանը. Փաշինյան (Տեսանյութ)


Պետությունը չի մտնում քաղաքացիների գրպանը. Փաշինյան (Տեսանյութ)
Հունվար 22 17:50 2025

«Համընդհանուր հայտարարագիր պահանջելով՝ պետությունը չի մտնում քաղաքացիների գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ նույն այլաբանությամբ՝ երբ թոռները գնում են պապիկների գիրկը ու մտնում պապիկների գրպանները, պապիկը թաթերին չի տալիս՝ ասում՝ ինչի՞ եք մտնում իմ գրպանը․ որովեհտև հարազատի հարաբերություն է»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե պետությանը չպետք է ընկալել որպես թշնամի։

«Մենք ասում ենք՝ պետություն, պատկերացնում ենք այն կայսրությունը, որը մեզ ճզմել է, խեղդել է, սպանել է, որովհետև 15-րդ դարից հետո հենց այդպես է եղել հարաբերությունը»,-ասաց նա և ավելացրեց, թե այս փոփոխությունը պետք է «ֆունդամենտալ լինի, քաղաքացու ընկալումը պետության հանդեպ պետք է փոխվի»։ 

«Այնքան ասեցին՝ պարգևավճար, կոռուպցիա, որ մարդկանց մոտ ընկալում է ստեղծվել, թե պետական բյուջեն այս հատվածի համար է ծախսվում։ Էլի եմ ասում՝ պետական ոչ մի ընտանիք ինքն իր համար չի անում այնքան ծախս, ինչքան անում է ՀՀ պետական բյուջեն, որովհետև մեր  այդ կարգախոսը՝ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» , գործնական է»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ համընդհանուր հայտարարագրումից եկամուտ նախատեսված չէ, հարկման ենթակա գումարը ուզում են հասցեագրել այն մարդուն, «ով իրոք չունի հացի փող»։