Ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ՝ հաշվի առնելով Հրվ. Կովկասում առկա իրավիճակը. Լավրովը՝ Միրզոյանին


Ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ՝ հաշվի առնելով Հրվ. Կովկասում առկա իրավիճակը. Լավրովը՝ Միրզոյանին
Հունվար 21 14:15 2025

Հայաստանը ՌԴ բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք շահագրգռված ենք բարեկամության ու բարիդրացիության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ ու զարգացմամբ. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ի համար կարևոր է իրավիճակը Հարավային Կովկասում, և Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորմանը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ 2020 - 2022 թթ. ընթացքում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ՝  հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը:

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020-2022-ին ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից»,- ասել է Լավրովը։