Մոսկվայում Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման Հայաստանի տեսլականը


Մոսկվայում Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման Հայաստանի տեսլականը
Հունվար 21 14:03 2025
Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը բարձրացնելու Հայաստանի վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում:
 
Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
Նա նաև նշեց, որ իր այցը Մոսկվա բավականին արդիական է՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկայի տեսանկյունից։