Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության


Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության
Հունվար 21 13:09 2025

Հնարավո՞ր է տրանսպորտում 100 դրամ տալ ու չտուգանվել, լրագրողների հարցին ի պատասխան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Այսօր թերթերից մեկը, որը մենք նկատում ենք՝ КГБ-ի պատվերն է կատարում և ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե 50 հազար դրամ տուգանք է հասնում առանց տոմս կամ 100 դրամով երթևեկելու համար: Ձեզ 100 տոկոսով հավատացնում եմ. այդպիսի տուգանք գոյություն չունի ՀՀ Սահմանադրության մեջ, բոլոր օրենսգրքերի մեջ այդպիսի դրույթ գոյություն չունի: Սա սուտ է, ապատեղեկատվություն, որը թերթերի միջոցով տարածում է КГБ-ն»:

«Ես համոզված եմ, որ հաջողություն կունենանք, որովհետև եթե բոլորս միասին մի բան ենք ուզում և պահանջում, և այդ պահանջն արդար է, ապա դա չի կարող տեղի չունենալ, ու մենք հասնելու ենք մեր ուզածին ու ժողովրդի պահանջն իսկապես արդար է, որովհետև սա կոնկրետ պետական թալան է: Մարդիկ իսկապես չեն կարող այդ գումարները վճարել: Իսկապես, լրջագույն սոցիալական խնդիր է:

Նաև ուզում եմ անդրադառնալ, որ առավոտվանից, այսպես ասած, պետությունն անցել է գրոհի: Նախ վարչապետն անձամբ գնաց, փորձարկեց բոլորի կողմից սիրված TELCELL-ը, որը դեռ պարզ չի, իրավունք ունի էդ տոմսը վաճառել, թե ոչ, ԿԲ-ն էդպես էլ պատասխան դեռ չի տվել: Եվ պատմեց, թե ճանապարհին  էլ ինչքան մարդու է տեսել, ինչքան են գոհ, բայց չգիտես՝ ինչու, էդքանը նկարահանված չի: Վարչապետը շատ է չէ՞ սիրում ամեն ինչ նկարահանել, բայց նկարահանված չի, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ էդպիսի խոսակցություններ չեն եղել մետրոյում և վստահաբար, շատ վատ է ընդունել ժողովուրդն այս ամեն ինչը, և ես ենթադրում եմ, որ ժողովուրդը շատ սուր արձագանք է տվել»,- ասաց Մարությանը: