ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը և իր թիմն ամեն ինչ անում են, որ թուրքական մամուլի ներկայացուցիչներ հրավիրեն Հայաստան, մինչդեռ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար ոչինչ չեն ձեռնարկում։ Փոխանակ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը սևեռեն ադրբեջանում պահվող հայ պատանդների վրա և օգտագործեն ամբողջ դիվանագիտական ներուժը, որպեսզի COP-29-ը դառնա հնարավորություն՝ ազատելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք նոր «ռեվերանս» են հորինում՝ թուրքերին հաճոյանալու և իրենց փլուզվող իշխանությունը մի քանի ամսով երկարացնելու նպատակով։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ադրբեջանցին անգամ երազել չէր կարող, որ Շուշին ու Հադրութը կհայտնվեն իրենց վերահսկողության տակ: Հիշենք 2016 թվականի 4-օրյա հաղթանակած պատերազմը, որի արդյունքում Իլհամ Ալիևն ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ալիևը ավելի շուտ ծոծորակը կտեսներ, քան Շուշին: 2016 թվականի ապրիլյան մարտերի ընթացքում մեր բանակի տարած փայլուն հաղթանակին զուգահեռ՝ Սերժ Սարգսյանն օգտագործել էր ողջ դիվանագիտական ներուժը՝ կանխելով Ադրբեջանի տեռորիստական քայլերը և ապահովելով միջազգային աջակցություն ԵԽԽՎ-ի, Մինսկի խմբի, միջազգային հանրության և միջազգային մամուլի մակարդակով:
Նույն Թուրքիան, որը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում քննադատում էր Ադրբեջանին, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, հպարտանում է Արցախի վերահսկողությամբ:
Սերժ Սարգսյանի օրոք՝
Հասարակությունը կուռ և միասնական կլիներ
Բանակը ամուր և կայուն կլիմեր
Միջազգային բոլոր հարթակներում դիվանագիտական բարձր մակարդակի աշխատանք կարվեր:
Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կպահպանվեր»: