Բրնձի սպառումը, կանխատեսվում է, որ կհասնի ռեկորդային բարձր մակարդակի. ՊԳԿ


Բրնձի սպառումը, կանխատեսվում է, որ կհասնի ռեկորդային բարձր մակարդակի. ՊԳԿ
Սեպտեմբեր 6 19:49 2024

Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշային ինդեքսն օգոստոսին փոքր-ինչ նվազել է. շաքարի, մսի և հացահատիկային ապրանքների գնանշումների անկումը գերազանցում է բուսական յուղերի ու կաթնամթերքի գների աճին։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, օգոստոսին միջինում 120.7 միավոր է կազմել, որը 1.1 տոկոսով ցածր է նախորդ տարվա օգոստոսի արժեքից։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը հուլիսի համեմատ նվազել է 0.5 տոկոսով, ինչը պայմանավորված է ցորենի արտահանման համաշխարհային ցածր գներով, որին նպաստել է մրցակցային գներով սեւծովյան մատակարարումներն և արտադրության սպասվածից բարձր մակարդակն Արգենտինայում և ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ, եգիպտացորենի համաշխարհային գներն ինչ-որ չափով կայունացել են՝ արտացոլելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում բերքատվության վրա շոգի ազդեցությունը, մինչդեռ ՊԳԿ բրինձի գնային ինդեքսը 0.6 տոկոս աճ է արձանագրել, քանի որ «ինդիկայից» բացի, բրնձի այլ սորտերի գնանշումները բարձրացել են սեզոնային գործոնների, ինչպես նաև  որոշ արտահանող երկրների արժույթի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորման ԱՄՆ ազդեցությամբ։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 0.8 տոկոսով՝ հասնելով վերջին 20 ամիսների բարձրակետին, իսկ արմավի յուղի միջազգային գների աճն ավելի քան փոխհատուցվում է սոյայի, արեւածաղկի եւ ռափսի յուղերի գնանշումների անկմամբ:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն օգոստոս ամսվա համեմատ 2.2 տոկոսով բարձրացել է։ Կաթի փոշու գնի բարձրացումը բացատրվում է ընթացիկ մատակարարումների  ներմուծման պահանջարկի կտրուկ մեծացմամբ։ Պանրի միջազգային գները նույնպես բարձրացել են ի պատասխան համաշխարհային ներմուծման պահանջարկի մեծացման, մինչդեռ կարագի միջազգային գնանշումները հասել են բոլոր ժամանակների բարձրակետին, որն Արևմտյան Եվրոպայում կաթի բավարար պաշարների առկայության շուրջ մեծ անորոշություն է առաջացրել:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ նվազել է 0.7 տոկոսով, որը կապված է թռչնամսի, խոզի ու ոչխարի մսի գների ցածր պահանջարկի հետ, չնայած այն փաստին, որ փոքր-ինչ բարձրացել են տավարի մսի համաշխարհային գները։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն օգոստոսին 4.7 տոկոս անկում է արձանագրել՝ հասնելով 2022 թվականի հոկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին: Անկումը պայմանավորված էր Հնդկաստանում եւ Թաիլանդում շաքարավազի բերքատվության արտադրության առաջիկա բարելավման հեռանկարով, ինչպես նաեւ նավթի միջազգային գների իջեցմամբ: Այնուամենայնիվ, Բրազիլիայում շաքարեղեգի արտադրության հիմնական շրջանների վրա հրդեհների ազդեցության շուրջ մտահոգությունները հանգեցրին օգոստոսի վերջին շաքարի գների կտրուկ աճին:

Հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրությունը հասել է 2023
թվականի մակարդակին


ՊԳԿ-ն նաեւ ճշգրտել է հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրության 2024 թվականի կանխատեսումները` սահմանելով 2 851 միլիոն տոննա, որը գրեթե համարժեք է 2023 թվականի ցուցանիշին։

Հացահատիկային ապրանքների առաջարկի և պահանջարկի ամփոփագիրը, որը, նույնպես, ուրբաթ օրն է թողարկվել, փոփոխությունները վերագրել է կերային հատիկեղենի, այդ թվում՝ եգիպտացորենի բերքահավաքի ակնկալիքների նվազմանը՝ գլխավորապես պայմանավորված ԵՄ-ում, Մեքսիկայում եւ Ուկրաինայում տաք եւ չոր եղանակային պայմաններով: Միեւնույն ժամանակ, ՊԳԿ-ն բարձրացրել է ցորենի եւ բրնձի համաշխարհային արտադրության իր կանխատեսումները 2024 թվականի համար, որն, ըստ այդմ՝ կհասնի պատմական ամենաբարձր մակարդակին՝ 537 միլիոն տոննայի: Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառումը կանխատեսվում է, որ կավելանա մինչեւ 2 852 միլիոն տոննա՝ արտացոլելով 2023- 2024 թթ. ցուցանիշի համեմատ 0.2 տոկոսի աճ։ Բրնձի սպառումը կանխատեսվում է, որ կհասնի ռեկորդային բարձր մակարդակի, ինչը պայմանավորված է սննդամթերքի սպառման բաղադրիչի ակնկալվող արագացված աճով:

Հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարները 2025 թվականի սեզոնների ավարտին, ըստ կանխատեսումների, կավելանան 1.2 տոկոսով՝ գրեթե անփոփոխ պահելով 2024-25 թթ. հացահատիկային ապրանքների օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների մթերաբաժինը՝ 30.7 տոկոս։ Հացահատիկային ապրանքների միջազգային առեւտուրը ներկայում 485.6 միլիոն տոննա է՝ 2023-2024 թթ. ցուցանիշից 3.3 տոկոսով ցածր, որտեղ շարքը գլխավորում է վաճառքի ցածր ծավալներ գրանցած կերային հատիկեղենը։