2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյան


2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյան
Նոյեմբեր 8 11:54 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից պարբերաբար հրապարակումներ է անում սոցցանցի իր էջերում՝ այս կամ այն տեղեկատվությունը տարածելով։ Հրապարակումների այսպիսի ինտենսիվությունը, ամենյան հավանականությամբ, պայմանավորված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցով։

 

 Հերթական հրապարակումով նա տեղեկացնում է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների մասին։

 

«2023-2025թթ Հայաստանում կառավարությունը շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում։ Դա շուրջ 450 մլն․ դոլար է», - տեսանյութում ասում է Փաշինյանը։