Ուրախ ենք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերը. Էրդողան


Ուրախ ենք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերը. Էրդողան
Նոյեմբեր 8 14:51 2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է՝ հույս ունեն, որ կհասնեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։

 

«Մենք բարձր ենք գնահատում իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը՝ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Մենք ուրախ ենք տեսնել այս ուղղությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերը։

 

Աստծո կամքով, այս հիանալի հաղթանակը կհանգեցնի երկարատև համաձայնագրի, որը կամրապնդի խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում՝ երկու առաջնորդների կառուցողական դիրքորոշման շնորհիվ», - ընդգծել է Էրդողանը։

 

Նշենք, որ նա Ադրբեջան է այցելել՝ մասնակցելու «Պատերազմում հաղթանակի հինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդեսին»։