Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․ Ահազանգ


Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․ Ահազանգ
Նոյեմբեր 8 13:02 2025

Գյումրիի «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Լուսինեն Անանյանը ահազանգում է.

 

«Վարդան Ղուկասյանը, ով պահվում է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, գտնվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանը և կյանքի իրավունքին։

 

Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։

 

Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ,

 

պահանջում եմ՝

 

1. Անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ,

 

2. Ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները,

 

3. Պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովելու Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ»։