Հեռուստացույցով խոսում եմ, ֆեյսբուքով խոսում եմ, տիկտոկով խոսում եմ, քնած տեղը խոսում եմ. Փաշինյանը՝ Պարույր Սեւակում


Հեռուստացույցով խոսում եմ, ֆեյսբուքով խոսում եմ, տիկտոկով խոսում եմ, քնած տեղը խոսում եմ. Փաշինյանը՝ Պարույր Սեւակում
Օգոստոս 21 22:41 2024



Պարույր Սեւակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ:Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:

Նա նշել է, որ գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց: Փաշինյանը հայտնել է, որ  Պարույր Սեւակ բնակավայրում եւս 16 միլիոնի ծրագրով կառուցվում են անհատական բնակելի տներ:

Ծրագրի շրջանակում Երասխում կա 76 հաստատված հայտ, որից 32-ը վարկավորված է ու շինարարության փուլում, Պարույր Սևակում՝ 69 հաստատված, որից վարկավորվել է 7-ը։

«Գյուղի բնակիչների հետ զրույցում քննարկեցինք առկա խնդիրները: Առաջնահերթ էր ջրի հարցը, մեր առաջիկա քայլերը կուղղվեն այդ խնդրի լուծմանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Բնակիչներից մեկը բողոքել է, որ իրենց հայտը մերժվել է, սակայն այլ տեղերից եկածների հայտերը հաստատվել են, ինչին ի պատասխան Փաշինյանը բնակչին է մեղադրել, որ ծրագրից լավ տեղյակ չեն եղել, որ չեն կարողացելօգտվել:

«2 տարի խնդրում ենք, համայնքի ղեկավարին խնդրում ենք, մարդուն խնդրում ենք, բոլորին խնդրում ենք, ձեռքները թափ են տալիս, ասում են, աաաա, սրանք էլի եկան, ստից-մտից խոսացին, հենց տեսան՝ ծրագիրը փակվեց, մարդիկ սարքում են տները, ասում են, աաա, ինչ եղավ: Առավոտից հեռուստացույցով խոսում եմ, ֆեյսբուքով խոսում եմ, ինստագրամով խոսում եմ, տիկտոկով խոսում եմ, քնած տեղը խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ, էէէ, աաա լավ էլի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չի զգացվում, որ լսում են:

 

Փաշինյանը նաեւ հայտնել է, որ Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան. «Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար։ Ներկայումս կառուցվել են երկու արտադրական մաս, ևս երկուսի գործարկումը նախատեսվում է։ Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ»։