Ողբերգական ելքով ավտովթար՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին


Ողբերգական ելքով ավտովթար՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին
Սեպտեմբեր 21 18:46 2026

Այսօր  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։