Փաշինյանն ընդունել է Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին


Փաշինյանն ընդունել է Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
Սեպտեմբեր 21 16:26 2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։ Կառավարության ղեկավարը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ 

Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ՝ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու նպատակով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։